ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը, և՝ ոչ միայն

Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը, և՝ ոչ միայն
24.01.2020 | 09:32

Հունվարի 23-ին Իսրայելում աշխատանքները սկսեց Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողովը: «Սա պատմական հավաք է ոչ միայն Իսրայելի ու եվրոպացիների համար, այլև՝ ամբողջ մարդկության»՝ նախօրեին հայտարարել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը: Հինգերորդ համաշխարհային ֆորումը նվիրված է Օսվենցիմի ազատագրման 75-ամյակին: Նախաձեռնողը Հրեաների եվրոպական կոնգրեսի ղեկավար Մոշե Կանտորն է՝ Իսրայելի ազգային «Յադ վա Շեմ» Հոլոքոստի համալիրի աջակցությամբ: Այս տարի արարողությանը մասնակցում են 40 երկրների ղեկավարներ: Եույթ են ունեցել Ֆրանսիայի, Գերմանիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ղեկավարները: Մեծ Բրիտանիան Երուսաղեմում ներկայացնում էր արքայազն Չառլզը, Ֆրանսիան՝ նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիան՝ նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, Ռուսաստանը՝ նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ը՝ փոխնախագահ Մայք Փենսը: Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան գերադասեց համաժողովին չմասնակցել, երբ իմացավ, որ չկա ելույթ ունեցողների ցանկում: Լեհաստանի տարածքում է 1945-ի հունվարին ազատագրված Օսվենցիմը: AFP-ը հաղորդել է, որ Վարշավան զգուշանում էր նաև, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է եույթում մեղադրել Լեհաստանին համասեմիտիզմի մեջ:


Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Երուսաղեմում է հունվարի 22-ից: Նա հանդիպել է վարչապետ Բենյամին Նետանյահուի հետ, քննարկել են միջազգային հարցեր, հատկապես մանրամասն անդրադարձել են Իրանի միջուկային խնդրին:
Երուսաղեմում է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ֆեյսբուքի իր էջում Իսրայել հասնելու պես նա գրել է, որ ուկրաինական պատվիրակությունը իր տեղը կզիջի Հոլոքոստի վերապրածներին, որ չեն կարողացել համաժողովում հայտնվել: «Հասանք Իսրայել ու իմացանք, որ Հոլոքոստի հիշատակի համաշխարհային համաժողով՝ վիթխարի հետաքրքրության ու սահմանափակ տեղերի պատճառով դժվար է մտնել շատերրն, որ վերապրել են այդ սարսափելի ողբերգությունը: Որոշեցինք մեր տեղերը տալ այդ ունիկալ ու քաջարի մարդկանց»՝ գրել է Զելենսկին: «Յադ վա Շեմի» ներկայացուցիրները ափսոսանք են հայտնել Զելենսկու որոշման պատճառով: Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ իր ծրագրի մնացած մասը կմնա անփոփոխ:
RFI


Հ.Գ. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լեզվակռվի մեջ է մտել Իսրայելի ոստիկանների հետ ու նրանց վռնդել Երուսաղեմի Սուրբ Աննայի բազիլիկից: Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութից երևում է, որ Մակրոնին դուր չի եկել, որ ոստիկանները փորձել են մտնել բազիլիկ, որ պատկանում է Ֆրանսիայի իշխանություններին: Նա անգլերեն ոստիկաններին հրամայել է հեռանալ:


«Տղերք, հանգիստ: Բոլորը գիտեն կանոնները, որ գործում են այստեղ: Ինձ դուր չի գալիս՝ ինչ անում եք դուք: Ոչ ոք ոչ մեկին չպիտի սադրի»՝ բղավել է նա: Կարճ երկխոսությունից հետո իսրայելցի ոստիկանները հեռացել են բազիլիկից: Երուսաղեմի Հին քաղաքում Սուրբ Աննայի բազիլիկը Ֆրանսիայի իշխանությունների տնօրինության տակ է 1856-ից և համարվում է ֆրանսիական տարածք: Իսրայելի իշխանության ներկայացուցիչները իրավունք չունեն այնտեղ մտնել: «Այդ կանոնները գործել են դարերով ու իմ օրոք չեն փոխվի»՝ ընդգծել է Մակրոնը: Լրագրողները հիշել են Ժակ Շիրակի այցը Իսրայել 1996-ին, երբ նա հրաժարվեց Սուրբ Աննայի բազիլիկ մտնել, որտեղ իսրայեցի զինվորներ կային:


«Ֆրանսիան աներեր է իր վճռականության մեջ՝ թույլ չտալ, որ Իրանը միջուկային զենք ունենա»՝ հունվարի 22-ին Երուսաղեմում հայտարարել է Էմանուել Մակրոնը: «Այդ ենթատեքստում Ֆրանսիան շարունակում է պնդել, որ Իրանը երբեք չպիտի միջուկային զենք ունենա, որ պետք է խուսափել ցանկացած ռազմական էսկալացիայից տարածաշրջանում՝ ինչ բնույթի էլ լինի»՝ ընդգծել է Մակրոնը Երուսաղեմում լրագրողների հետ կարճ շփման ժամանակ: Ֆրանսիայի նախագահը հանդիպել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի հետ, որ նրան խնդրել է օգտագործել իր ամբողջ ազդեցությունը՝ նվազեցնելու սպառնալիքը Իրանից: «Իսրայելի վարչապետի համար վաղեմի նացիստական սպառնալիքը այսօր այլ անուն ունի, ու այդ անունն Իրան է՝ իսլամական հանրապետության միջուկային ու հրթիռային ծրագրերը վտանգի տակ են դնում Իսրայելի գոյությունը»՝ Նետանյահուի ու Մակրոնի այցի նախօրեին գրել էր France-Presse-ը: «Հրեա բնակչության մեկ երրորդը զոհվեց նացիստական ճամբարներում, և մենք ոչինչ չենք կարող անել: Հոլոքոստից հետո Իսրայելը ոտքի կանգնեց, բայց հրեաներին ոչնչացնելու փորձերը չդադարեցին: Իրանն ամեն օր հայտարարում է, որ ուզում է երկրի երեսից ջնջել Իսրայելը»՝ նախօրեին ասել էր Նետանյահուն: Իսրայելը դեմ է Իրանի ու վեցնյակի 2015-ի միջուկային համաձայնագրին և եվրոպական երկրներին կոչ է անում աջակցել ԱՄՆ-ին, որ 2018-ին դուրս է եկել համաձայնագրից ու Թեհրանի նկատմամբ սահմանել պատժամիջոցներ: Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան գործարկել են համաձայնագրով նախատեսված տարաձայնությունների դիվանագիտական կարգավորման մեխանիզմը: Իսրայելն այդ քայլին հավանություն էր տվել: Մակրոնի ու Նետանյահուի հանդիպման նախօրեին փորձագետները կասկածներ էին հայտնում, որ Նետանյահուն կկարողանա Մակրոնին համոզել աջակցել ԱՄՆ-ի դիրքորոշումը: Ենթադրվում էր, որ Նետանյահուի փաստարկներից մեկը լինելու է Իրանի ազդեցությունը Լիբանանի իրավիճակի վրա, որտեղ Ֆրանսիան կարևոր դեր ունի: Էմանուել Մակրոնը հայտարարեց, որ Ֆրանսիան իր ուժերից եկածը կանի, որ օգնի Լիբանանին ճգնաժամից դուրս գալ:


Համաժողովից առաջ հատուկ ուշադրության առարկա էին Պուտինի հետ բանակցությունները Իրանի հարցով: AFP-ի՝ փորձագետների հարցումների տվյալներով՝ «ռուսները երբեք զիջումների չեն գնա ԱՄՆ-ին ու Իսրայելին՝ փոխարենը ոչինչ չստանալով»: ՌԴ կառավարության կազմավորման խնդիրներով պայմանավորված՝ Վլադիմիր Պուտինը իր երկօրյա այցը Իսրայել կրճատել ու դարձրել է մեկօրյա, նա չի հանդիպել Իսրայելի վարչապետին, կարճ հանդիպում է ունեցել նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ ու արարողակարգային միջոցառումներից հետո մեկնել է Պաղեստին՝ Մահմուդ Աբասի հետ քննարկելու ռուս-պաղեստինյան համագործակցությունը առևտրատնտեսական ու մարդասիրական ոլորտներում, տեսակետներ փոխանակելու մերձավորարևելյան խնդիրների շուրջ: Պուտինի հետ հանդիպման ցանկություն է հայտնել և Զելենսկին, նրան չեն մերժել, բայց բացատրել են, որ հանդիպումը կարող է ոտքի վրա լինել: Ոտքի վրա նա հանդիպել է նաև Էմանուել Մակրոնին, որ նույնպես Պաղեստին է մեկնել՝ Մահմուդ Աբասին հանդիպելու: Ռուս-ֆրանսիական զուգահեռները վերջերս շատ հետաքրքիր են դառնում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ